Խոհարարական հնարքներ, որոնք կթեթևացնեն ցանկացած տանտիրուհու հոգսերը

284

Մեր հարգանքների հավաստիքն այն կանանց, ովքեր ուտելիքն ինքնուրույն են սարքում՝ ընտանիքի անդամներին պաշտպանելով կիսաֆաբրիկատներից ու զանազան վնասակար մթերքներից։ Գիտենք՝ որքան քրտնաջան աշխատանք է դա պահանջում․ ժամանակի առյուծի բաժինը ոչ միայն բուն եփել-թափելու վրա է ծախսվում, այլև՝ պատրաստվելիք ճաշատեսակի համար համապատասխան բաղադրամասերի ու մթերքների որոնումների։

Տանտիրուհիների հոգսը փոքր-ինչ թեթևացնելու համար առաջարկում ենք մի քանի հնարամտություն, որոնց  շնորհիվ կխնայեք ձեր թանկագին ժամանակն ու ձեր խոհարարկան  գլուխգործոցներն էլ ավելի համեղ կդարձնեք, իսկ պատրաստումը՝  ավելի հեշտ։

Եթե ուզում եք ձվի կճեպը հեշտ մաքրվի, ջրի մեջ կիտրոնի բլթակ կամ կես թեյի գդալ սոդա լցրեք։

Ի՞նչը կարող է փչացնել համեղ  պելմենիները։ Թերևս, միայն պինդ խմորը։ Նրանց, ովքեր սիրում են այս ուտեստը, խորհուրդ ենք տալիս մեկ բաժակ  սառը ջուր վերցնել ու որոշակի պահին լցնել եփվող պելմենիի ջրի մեջ։

Հիմա կարիք չկա վազել հարևանուհու մոտ՝ խմորի համար ձու խնդրելու, որի բացակայությունը նկատել եք վերջին պահին։ Ձվի փոխարեն կարող եք օգտագործել հասած բանանի կեսը։

Պատահում է՝ պետք է լինում մի քանի պճեղ կամ մի ամբողջ գլուխ սխտոր ավելացնել ճաշատեսակին։ Իսկ սխտոր մաքրելը ահագին բարդ բան է։ Ձեր գործը կհեշտացնի միկրովառարանը․ սխտորը դրեք վառարանի մեջ ու նվազագույն ջերմաստիճանով թողեք 15 րոպե, որից հետո կճեպը առանց դժվարության կկլպվի։

Բուլղարական բիբար գնելուց առաջ ուշադրություն դարձրեք տակին՝ խոռոչների քանակին։ 3 խոռոչ ունեցող բիբարն ավելի քաղցր է ու կարելի է հենց այդպես էլ ուտել, իսկ 4 խոռոչով բիբարն ավելի պիրկ  է ո կծվահամ և հարմար է զանազան ուտեստների պատրաստման համար։

Ատամնաթելը հեշտությամբ կկտրի ցանկացած թխվածք, այդ թվում՝ տորթը։ Այս հնարքը կարելի է կիրառել նաև հում խմորի դեպքում, օրինակ, պետք  կգա  դարչինով բուլկիներ թխելիս։

Տապակած կարտոֆիլը գրեթե բոլոր ընտանքիների նախընտրած կերակրատեսակն է։ Եթե ձեր ընտանիքը  բացառություն չէ, փորձեք ժամանակ ու բուսայուղ խնայել՝ ահա այսպիսի տապակա պատրաստելով ջեռոցում։ Պարզապես լվացեք պալարները, մեջտեղից կտրվածք արեք, վրան յուղ լցրեք, աղ ու համեմունքներ ավելացրեք։ 40 րոպե ջեռոցում՝ 220 C աստիճանի տակ, և պատրաստ  է։ Կտրվածքների մեջ կարելի է ցանկացած միջուկ դնել․ ճարպ,  կարագ կամ հալովի պանրի կտորներ։

Սոխ կտրելիս արցունք չթափելու համար սոխը նախապես դրեք սառցարանը ու թողեք մնա 15 րոպե։

Յոգուրտից կարելի է շատ համեղ ու օգտակար քաղցրավենիք սարքել երեխաների համար։ Յոգուրտը լցրեք հրուշակային ներարկիչի մեջ ու  կաթեցրեք յուղաթղթին։ Ընդամենը 1 ժամ սառցարանում պահելուց հետո կարելի է վայելել։

Հուսանք՝ փոքր-ինչ թեթևացրինք ձեր կենցաղային հոգսերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am