Վաղվանից սկսած… րոպեներ առաջ Սուրենյանը նոր գրառում է կատարել

1327

Գագիկ Սուրենյանը գրում է. «Այսօր գարնանային գիշերահավասարի և աստղագիտական գարնան առաջին օրն է։

Վաղվանից սկսած հյուսիսային կիսագնդում ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար քան գիշերվա տևողությունը»:

Երևան քաղաքում՝ Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև:

Մարտի 23-25-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում՝ Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում, 23-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: