«Մի օր դուք գուցե կկայանաք, իսկ ես ձեզ կներեմ. ես վաղուց եմ կայացել». Մարիամ Ալեքսանյան

254

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ու դերասան Գոռ Հակոբյանը բաժանվել են:

Մարիամն Ինստագրամի իր էջում անդրադարձել է այս լուրի տարածումից հետո մարդկանց արձագանքին և գրառում արել.

«Պարտվելու ենք դեռ այնքան ժամանակ, մինչև իրար վրա ցեխ շպրտելուն, սեփական թերարժեքության դիմաց ուրիշի ոսկորները լվալուն, բամբասանքի ու նախանձի էս նողկալի շղթային վերջ չդնենք:

Մինչև չսովորենք ամենքս մեզ համար ապրել, իսկ պետք եղած ժամանակ միասնական դառնալ, ոչ թե հակառակը:

Ոմանք պարտվել են, որովհետև չեն կարողանում դիմացինի անձնականի մեջ չթաթախվել, իսկ ես պարտվել եմ, որովհետև չեմ կարողանում շրջանցել գռեհիկ ու չարախոս մարդկանց: Այո չարախոսում եք: Սրճարաններում, փողոցում դեմքս տեսնելուն պես սկսում եք բացասականը խոսել: Դուք ինձ ճանաչում եք այնքան, ինչքան ես եմ թույլ տալիս ձեզ:

Ժպտացեք: Դա կլինի փոխադարձ:

Մի օր կհաղթենք երկուսս էլ, դուք գուցե կկայանաք, իսկ ես ձեզ կներեմ. ես վաղուց եմ կայացել: