Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ:
Լավ տեսողություն: Սպանախը հարուստ է բետա-կարոտինով, լյուտեինով և քսանէենով, որոնք բոլորն էլ բարենպաստ ազդեցություն են թողնում տեսողության վրա: Տապակած սպանախից բետա-կարոտինի օգտակար հատկությունները փոխանցվում են աչքերին: Այն կարող է զերծ պահել վիտամին A-ի պակասի դեպքում առաջացող հիվանդությունից, քոր եկող աչքերից, աչքի խոցից և չոր աչքերի ախտանիշից:
Տարիքային մակուլադեգեներացիա (Age-related macular degeneration): Այս հիվանդությունը ցանցաթաղանթում պիգմենտոզա երևույթն է առաջացնում, որն էլ հանգեցնում է կուրության: Լյուտեինը և քսանթենը կազմում են ցանցաթաղանթի կենտրոնական մասը, և նրանց դեգեներացիայից առաջանում է կուրությունը: Ուստի անհրաժեշտ է սպանախ ուտել, որպեսզի օրգանիզմն ընդունի այս պիգմենտները, և կանխվի մակուլադեգեներացիան:
Կարգավորում է արյան ճնշումը: Սպանախը պարունակում է կալիում և փոքր քանակությամբ նատրիում: Այս հանքանյութերի խառնուրդը շատ օգտակար է արյան բարձր ճնշման համար, քանի որ կալիումն իջեցնում է, իսկ նատրիումը բարձրացնում է արյան ճնշումը: Սպանախի մեջ առկա ֆոլիևյան թթուն ցածրացնում է արյան բարձր ճնշումը և հանգստացնում է արյունատար անոթները` պահպանելով արյան կանոնավոր հոսքը:
Ամրացնում է մկանները: Սպանախի մեջ առկա C0-Q10 հակաօքսիդանտը մեծ դեր է խաղում մկանները, հատկապես՝ սրտի մկանները ամրացնելու մեջ, քանի որ սիրտն արյուն է մղում մարմնի մյուս օրգաններին: C0-Q10-ը կանխում է նաև շատ այլ սիրտանոթային հիվանդություններ` հիպերլիպիդեմիա (hyperlipidemia), բարձր ճնշում, սրտի անբավարարություն և կորոնարյան անբավարարություն (coronary heartdisease):
Կատարակտի կանխարգելում: Սպանախի մեջ առկա լյուտեինը և զեաքսանթինը (zeaxanthin) հզոր հակաօքսիդանտներ են, որոնք թույլ չեն տալիս, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասեն աչքերը` վերջնական արդյունքում առաջացնելով կատարակտ:
Կանխում է աթերոսկլերոզը և ուղեղի կաթվածը: Աթերոսկլերոզն առաջանում է զարկերակների պատերի հաստացման արդյունքում: Լյուտեին պիգմենտը կրճատում է աթերոսկլերոզի, սրտի ինֆարկտի և ուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը: Սա՝ շնորհիվ այն բանի, որ սպանախը կրճատում է արյան անոթների մեջ առկա խոլեստերինը և ճարպային բաղադրիչները:
Նյարդային համակարգի կարգավորում: Սպանախը պարունակում է կալիում, ֆոլիևյան թթու և այլ հակաօքսիդանտներ, որոնք կարգավորում են նյարդային համակարգը: Հայտնի է, որ Ալցհեյմերի հիվանդության հետևանքով ֆոլիևյան թթվի քիչ քանակությունը վերականգնվում է սպանախ ուտելով:
Ոսկորների հանքայնացում: Սպանախը պարունակում է վիտամին K, որն էլ պահպանում է կալցիումը ոսկորի մատրիցայի (bone matrix) կազմում, ինչն էլ իր հերթին՝ տանում է ոսկորների հանքայնացման: Սպանախում կա նաև մանգան, պղինձ, մագնեզիում, ցինկ և ֆոսֆոր, որոնք ամրացնում են ոսկորները: Սա էլ իր հերթին՝ կարող է կանխել ոսկորների օստեոպորոզը:
Հակախոցային հատկություններ: Պարզվել է, որ սպանախը և մի շարք այլ բանջարեղեններ պաշտպանում են ստամոքսի լորձաթաղանթը` կանխելով ստամոքսի խոցի առաջացումը:
Հակաքաղցկեղային հատկություններ: Սպանախն իր կարևոր հատկություններով հանդես է գալիս՝ որպես հակաքաղցկեղային հիանալի դեղամիջոց: Այն կանխում է միզապարկի, լյարդի և թոքերի քաղցկեղը: Սպանախի մեջ առկա ֆոլիևյան թթուն, տոկոֆերոլը (tocopherol) և քլորոֆիլինը (chlorophyllin) տարբեր մեխանիզմներով դրական ազդեցություն են թողնում քաղցկեղով տառապող հիվանդների առողջության վրա:
Մաշկի պաշտպանություն: Սպանախի մեջ առկա տարբեր ֆիտոսննդարար նյութերը և պիգմենտները պաշտպանում են մաշկը արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Նրանք ոչ միայն պաշտպանում, այլև վերականգնում են որոշ չափով վնասված գեները և կանխում մաշկի քաղցկեղից երկար ժամանակ:
Պտղի զարգացում: Սպանախի մեջ գտնվող ֆոլիևյան թթուն շատ կարևոր է պտղի և նրա նյարդային համակարգի ճիշտ զարգացման համար: Նշենք, որ հենց ֆոլիևյան թթվի պակասի դեպքում է առաջանում գայլի երախ արատը: Ապագա մայրերին խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ սպանախ ուտել՝ նրանում առկա վիտամին A-ի համար, որը կարևոր է երեխայի թոքերի զարգացման համար և կրծքով կերակրելու ժամանակ:
Սպիտակուցների աղբյուր: Սպանախը համարվում է սպիտակուցների աղբյուր, և նորածնի մարմնի աճի և զարգացման համար շատ կարևոր է սպանախ ուտելը:
Սպանախի պատրաստման ճիշտ և ամենահամեղ տարբերակը: