«Չեմ ուզում սերիալներում նկարահանվել». Էրմինա Զախարովան` ոճափոխության, ռիսկի դիմելու և սիրելիի արձագանքի մասին

502

Դերասանուհի Էրմինա Զախարովան սիրում է պարբերաբար ոճափոխություն անել։ Օրերս նա ներկայացել է նոր կերպարով՝ 2 շաբաթով գանգրացնելով վարսերը և դրանց ծավալ հաղորդելով։

Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ոճափոխությունների, սիրելիի արձագանքի և սերիալներում չնկարահանվելու պատճառի մասին:

Դերասանուհու խոսքով՝ այս սանրվածքը տեսել էր Ռուասատանում ապրող մի աղջկա էջում:

«Հայաստանում նման աշխատանք անող մասնագետ դժվարությամբ գտա, բայց շատ մեծ գումար ուզեցին, իսկ ես չեմ սիրում, երբ ինձ խաբում են: Հետո գտա մեկ այլ մասնագետի, ով ստացավ սանրվածքը: Նա նախկինում նման աշխատանք չէր արել, առաջին անգամվա համար շատ լավ արդյունք ստացավ:

Մոտ 6 ժամ անդադար աշխատել է, տանջվել, ասում էր՝ պետք է վերջնական ստանամ տեսքը, թեև ես էլ էի արդեն հոգնել: Իմ բնական մազերը թեթև ալիքներ են, այսպիսի արդյունքը կպահպանվի մոտ երկու շաբաթ՝ կախված մազի աճից»,- ասաց նա:

«Շիրազի Վարդը» հեռուստասերիալի ավարտից հետո էրմինան վերադարձել է մազերի նախկին գույնին:

«Հեռուստասերիալի նկարահանումների համար մազերիս երանգը մգեցրել էի, բնականին մոտ, որովհետև շատ էին վնասվել, նաև կարճ կտրվածք էի արել: Նկարահանումների ավարտից հետո կրկին շիկահեր դարձա, որովհետև մուգ մազերով ինքս ինձ դուր չեմ գալիս:

Մի անգամ էլ տարիներ առաջ էի մազերս մուգ ներկել, վատ գույն էր, 5 օր հետո նորից գունաբացում արեցի, որովհետև կարծես մեծահասակ լինեի: Կարծում եմ երբևէ շիկահեր եղած բոլոր աղջիկներն իրենց այլևս չեն հավանում մուգ մազերով: Ուղղակի շիկահեր լինելը բարդ է, մազերը շատ խնամք են պահանջում, գունաբացող նյութերից վնասվում են»,- նշեց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ մինչև փոփոխությունն անելը, սանրվածքը մայրիկին ցույց է տվել:

«Նրան շատ էր դուր եկել: Առհասարակ մայրս հաճախ ներկում է մազերս, իր մոտ լավ ստացվում է, վտահում եմ նրան,- ասաց նա և հավելեց, որ սանրվածքը սիրելիին ևս դուր է եկել,- Սիրելիս շատ լավ արձագանքեց, մեզ մոտ արգելքներ չկան: Առհասարակ, նման փոփոխություններից առաջ ես բոլորի հետ քննարկում եմ, կարծիք հարցում, վտահում եմ ինձ հարազատ մարդկանց:

Ես փոփոխությունների հեշտ եմ գնում, հեշտ եմ հարմարվում, քանի որ փոփոխությունները միատոն և չոր լինելուց ավելի լավ են: Ես չեմ կարողանում երկար ժամանակ նույն սանրվածքով մնալ, դեկտեմբերին դիմացի հատվածից մի մազափունջ կապույտ էի ներկել: Հատկապես իմ մասնագիտության համար փոփոխություններն անհրաժեշտ են, ամեն դերի համար նոր կերպար է պետք»:

Դերասանուհին նաև շեշտեց, որ սիրում է ռիսկի դիմել, միապաղաղ կյանք չի սիրում: «Ռիսկի դիմելիս մտածում եմ, որ այն արդարացված է լինելու: Եթե համոզված չլինեմ, որ լավ է լինելու, ռիսկի չեմ դիմի: Քայլ անելուց առաջ երկար չեմ մտածում, բայց հաշվարկում եմ բոլոր ռիսկերը:

Երբ առավոտյան աչքերս բացում եմ, օրվա ծրագրերս հաշվարկված պետք է լինեն: Եթե ինչ-որ բան իմ ծրագրածով չի լինում, վատ տրամադրություն եմ ունենում: Կան իրադարձություններ, որոնք նույնիսկ մեկ ամիս առաջ եմ ծրագրում, շեղումներ, սովորաբար, չեն լինում»,- ասաց նա:

Խոսելով մասնագիտական գործունեության մասին՝ Էրմինան ասաց, որ շուտով նորություն կունենա, բայց դա կապված չէ սերիալների հետ:

«Չեմ ուզում սերիալներում նկարահանվել, որովհետև դրանք ժամանակատար են: Այն, ինչ սովորել եմ համալասարանում, սերիալներում չկա: Դու պետք է միանգամից մի քանի տեսարան նկարահանվես, որն ինձ հոգնեցնում է թե՛ էմոցիոնալ, թե՛ ֆիզիկական առումով:

Ժամանակ չի լինում զգացմունքային տեսարաններին պատրաստվելու համար: Կցանկանամ նկարահանվել հեռուստադրամաներում, սիթքոմներում, որտեղ սցենարը նախապես կա:

Ես կտրուկ չեմ, հնարավոր է՝ լինի առաջարկ, հասկանամ՝ կերպարս որտեղի՞ց է սկսվում, որտե՞ղ ավարտվում: Բայց եթե սցենարիստը չկարողանա պատասխանել այս հարցերին, չեմ նկարահանվի»,- եզրափակեց Էրմինան:

Աղբյուր՝ Life.tert.am