«Վերջին շրջանում տարածված լուրերից հայտնաբերեցի, որ «աղքատ» դերասանուհի եմ». Ծովինար Մարտիրոսյանի վրդովված գրառումը

4002

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադրձել է մի հոդվածի, որում լրագրողը ներկայացրել է շոուբիզնեսից «ամենաաղքատ» հայտնիների ցանկը, որտեղ տեղ է գտել նաև ինքը՝ Ծովինարը:

«Վերջին շրջանում տարածված լուրերից հայտնաբերեցի, որ «աղքատ» դերասանուհի եմ. դե ինչ ժպիտով ասում եմ, քաղքենի լրագրող՝ ես, այո, այն դերասանուհիներից եմ, ովքեր թքած ունեն բոլոր նյութական հաջողությունների և կարողությունների վրա։ Ես երկրի վրա գանձեր չեմ կուտակում։

Եվ իրականում, երջանիկ եմ շատերից, ուղղակի փորձել եմ անհիմն աչքի չընկնել ճոխությամբ, երբ կողքիս, իսկապես, աղքատություն է, բայց Դուք չգնահատեցիք իմ համեստությունը»,- գրել է դերասանուհին։

Ծովինարի ֆեյսբույան էջում գրառումը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել:

հրապարակման մեկնաբանություններում դերասանուհուն աջակցել են նաև նրա հայտնի ընկերները՝ հայտնելով իրենց հիասթափությունն ու զայրույթը կատարվածի վերաբերյալ: