«Ներսես ես, ինչ նիկոլի գլուխ ես, սիրտս քեզ տեսնել ա ուզում, համբա՛լ». Արփինե Հովհաննիսյանի ամուսնու արձագանքը

785

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ամուսինը` Արշակ Մնացականյանն,

անդրադարձել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս գրել էր, թե իր «սիրտն Արփինե Հովհաննիսյան է ուզում»:

«ներսես ես, ինչ նիկոլի գլուխ ես։ Սիրտս, եւ ոչ միայն, քեզ տեսնել ա ուզում։ Համբալ, խոսքերիդ համար պատասխան տալո՞ւ ես։

Չնայած քո նման անբարոյականը հաստատ գրող փախնող ա, նիկոլի գլուխ։

Ով էդ թուլին ճանաչում ա թագ արեք ավանի փոխթաղապետ ա»,- գրել է Մնացականյանը:

Հիշեցնենք, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը սկանդալի կենտրոնում է հայտնվել ֆեյսբուքյան գրառման համար:

«Տաքություն, վրես չի եկել։ Սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում։

Շուտ իջնի, նառային չուզի հանկարծ»,- գրել է նա: