Ինչպես վարվել, եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փակ տարածքում. Խնդրում ենք յուրաքանչյուրին պարտադիր տարածել

1009

Ինչպես վարվել, եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փակ տարածքում

• Եթե հնարավոր է, դուրս եկե՛ք շենքից: Համոզվե՛ք, որ դուք բոլոր կառույցներից գտնվում եք անվտանգ հեռավորության վրա:

• Եթե անհնար է դուրս գալ բաց տարածություն, թաքնվե՛ք անվտանգ վայրում (հիմնական ներքին պատերի դռների բացվածքներում, այդ պատերի անկյուններում), կարելի է թաքնվել մահճակալի կամ սեղանի տակ:

• Վտանգավոր է գտնվել պատուհանների մոտ և վերջին հարկերում գտնվող անկյունային սենյակներում:

• Կանգնեցրե՛ք նրանց, ովքեր ցանկանում են ցած նետվել առաջին հարկից բարձր գտնվող պատշգամբներից և պատուհաններից:

• Դուրս մի՛ եկեք տանիքներ կամ պատշգամբներ:

• Դպրոցում երեխաները պետք է թաքնվեն նստարանների տակ և ձեռքերով ծածկեն գլուխները:

• Հանգստություն պահպանե՛ք, – ամբոխից հեռու մնացե՛ք, – խուսափե՛ք աստիճաններից և մուտքի դռներից. այնտեղ շատ դժբախտ պատահարներ են տեղի ունենում:

Ինչպե՞ս վարվել, եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք դրսում

• Հեռու մնացե՛ք փողոցի լապտերներից, մետաղալարերից և շենքերից:

• Զգուշացե՛ք ծխնելույզներից, տանիքի ծածկերից, պատուհանների կոտրված ապակիներից և այլն:

• Ծածկե՛ք գլուխը ձեռքերով կամ պայուսակով:

• Մի՛ մտեք ստորգետնյա անցումներ:

Ինչպե՞ս վարվել, եթե դուք մնացել եք ավերակների տակ

• Եթե դուք մնացել եք ավերակների տակ, իսկ դա վերաբերում է բոլոր դեպքերին` սողանքներին, երկրաշարժերին, փլուզումներին, հիշե՛ք, որ պետք չէ հուսահատվել, անհրաժեշտ է սթափ լինել: Առանց սննդի և ջրի դուք երկար ժամանակ կարող եք դիմանալ:

• Հանգստություն պահպանե՛ք և փորձե՛ք կենտրոնանալ: • Կրակ մի՛ վառեք: • Մի՛ շարժվեք: • Փակե՛ք բերանը թաշկինակով կամ շորի կտորով:

• Փորձե՛ք հասկանալ, թե որտե՞ղ եք գտնվում, արդյոք ելք կա՞, արդյոք այլ մարդիկ կա՞ն ձեր կողքին:

• Թակե՛ք խողովակը կամ պատը, որպեսզի փրկարարները կարողանան պարզել ձեր գտնվելու վայրը: Սուլիչ օգտագործե՛ք, եթե ունեք իհարկե: Միայն ծայրահեղ դեպքում գոռացե՛ք, որպեսզի փոշի կուլ չտաք:

• Եթե դուք շրջապատված եք ավերակներով, փորձե՛ք դանդաղ շարժվել, որպեսզի պահպանեք ուժերը և չվնասվե՛ք սուր առարկաներով:

Ինչպե՞ս վարվել առաջին ցնցումից հետո

• Պատրաստ եղե՛ք հաջորդ ցնցումներին:

• Երբ ցնցումներն ավարտվեն, առանց ժամանակ կորցնելու դուրս եկե՛ք շենքից:

• Մի՛ կանգնեք մետաղալարերի, խողովակների, քիվերի տակ:

• Որքան հնարավոր է հեռու մնացե՛ք շենքերից, սյուներից, ցանկապատերից: Ավելի լավ է տեղավորվել այգում, բաց տարածությունում:

• Ստուգեք՝ արդյոք վիրավորներ չկան:

• Մի՛ տեղաշարժեք ծանր վիճակում գտնվող վիրավորներին:

Հետևե՛ք իրավասու մարմինների հրահանգներին:

• Հեռախոսից օգտվե՛ք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի հեռախոսային գծերը չծանրաբեռնվեն: