Բաց նամակ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին. խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․.. Կարին Տոնոյանի բաց նամակը

2596

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Բաց նամակ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին:

Հարցում. Պարոն Միքայելյան, Հիմք ընդունելով «ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

1. Ի՞նչ կապ և կամ առնչություն է ունեցել Մենուա Հովհաննիսյանը ԵԿՄ-ի հետ,

2. Արդյո՞ք Մենուա Հովհաննիսյանը հանդիսանում էր ԵԿՄ անդամ․

3. Ի՞նչ հիմքով է Նա զորակոչվել և մասնակցել սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված զինված ընդհարումներին,

4. Ի՞նչ զենք և զինամթերք է հատկացվել Նրան պատերազմական գործողություններին մասնակցելու համար,

5. Ի պաշտոնե ո՞ւմ հրամանատարության ներքո է նա մասնակցել զինված գործողություններին։

Խնդրում եմ կից ներկայացնել նաև սույն հարցման պատասխանների հետ առչնություն ունեցող փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են։

Երկրապահ կամավորականների միության վարչություն