Դուք անում եք այս 8 սխալը, երբ սափրում եք ոտքերը

781

Մարմնի անցանկալի մազերի դեմ բոլորը պայքարում են իրենց հարմար ձևով, բայց ամենահարմարն ու տարածվածը սովորական սափրումն է։ Գիտե՞ք արդյոք, որ ոտքերը սափրելն այնքան էլ հեշտ գործ չի։

Bestinfo.am-ը ներկայացնում է մի քանի կարևոր սխալներ, որոնք երբեք չպետք է թույլ տալ:

 

  1. Ոտքերն անմիջապես սափրում եք՝ հենց ցնցուղի տակ եք մտնում

Նախքան սափրելը պետք է ցնցուղի տակ կանգնել առնվազն 15 րոպե։ Դա կփափկեցնի մազերը և կբացի մազապարկիկները։ Սափրվելու գործընթացն ավելի հեշտ ու նվազ ցավոտ կլինի։

  1. Սափրում եք առավոտյան

Փորձագետները խորհուրդ են տալիս ոտքերը սափրել քնից առաջ։ Քնի ժամանակ մեր ոտքերն այտուցվում են, և մազերը թաքնվում են պարկիկներում։ Առավոտվա սափրումը թույլ չի տալիս, որ ոտքերը կատարյալ հարթ լինեն։

  1. Չեք օգտագործում սափրվելու փրփուր

Շատերը շտապելով ոտքերը սափրում են առանց սափրելու հատուկ միջոցների, կամ որ ավելի վատ է՝ սովորական օճառով։ Ածելին պիտի հեշտ անցնի մաշկի վրայով, որպեսզի  բորբոքումներ չլինեն։ Իսկ դրան կարելի է հասնել միայն սափրվելու հատուկ փրփուր կամ կրեմ օգտագործելով։ Փրփուրն օճառով փոխարինելով՝ մաշկն ավելի կբորբոքեք և կչորացնեք։ Ծայրահեղ դեպքում օգտագորրծեք մազի կոնդիցիոներ։

  1. Օգտագործում եք միանգամյա օգտագործման ածելիներ

Դրանք փրկում են ուղևորությունների ժամանակ, երբ հյուրանոցում եք հանգրվանել։ Բայց ամենօրյա օգտագործման համար ավելի լավ է ձեռք բերեք 4 կամ 5 սայրով ածելի, որն ապահովում է ամենասահուն մաքրումը և հեշտորեն հեռացնում ամենաանմատչելի մասերի մազերը։

  1. Չեք փոխում ածելու սայրը

Եթե բազմակի օգտագործման ածելիով եք սափրվում, չմոռանաք, որ պետք է փոխեք ածելին՝ բթության կամ անհարմարության զգացման առաջին իսկ նշանների դեպքում։ Որպես կանոն, դա լինում է 5-րդ կամ 10-րդ օգտագործումից հետո։ Հին սայրերը ոչ միայն արդյունավետ չեն և բորբոքում են մաշկը, այլև կարող են մանրէների փոխանցման պատճառ դառնալ, ինչն էլ մաշկային վարակ առաջ կբերի։

  1. Սափրում եք մազերի աճի ուղղությամբ

Մազերի աճի հակառակ ուղղությամբ սափրելն ավելի անվտանգ է ու թույլ է տալիս հեռացնել նույնիսկ ամենակարճ մազերը։ Բայց մաշկն անպայման պետք է գոլորշիով փափկեցրած և սափրելու փրփուրով պատած լինի։ Եթե շատ զգայուն մաշկ ունեք, լավ կանեք՝ մազերը սափրեք աճի ուղղությամբ, քանի որ հակառակ ուղղությամբ մաքրելը շատ մոտիկ շփում է ապահովում ու կարող է խիստ բորբոքում հարուցել։

  1. Սկրաբ չեք օգտագործում

Սափրումը նաև ներաճած մազերի պատճառ է դառնում։  Դրանից խուսափելու համար մաշկի թեփահան սկրաբ օգտագործեք շաբաթը 2 անգամ։ Եթե ներաճած մազը կարմիր բշտիկ է առաջացրել, բուժելու համար վնասված մասում տաք թրջոց դրեք։ Տաքը կօգնի փափկեցնել մազը և հանել գրգռվածությունը։ Ցնցուղից հետո անպայման լոսյոն քսեք․ այդ դեպքում ձեր մաշկը ավելի քիչ կենթարկվի վարակների։

  1. Օգտագործում եք տղամարդու ածելի

Շատ կանայք կարծում են, թե տղամարդու ածելի օգտագործելն ավելի արդյունավետ է։ Դա բացարձակապես սխալ կարծիք է։ Տղամարդկանց ածելիները սարքված են բացառապես դեմքի և պարանոցի մազերի հեռացման համար և բոլորովին հարմար չեն ոտքերի, թևատակերի և բիկինիի հատվածի սափրման համար։  Կանացի ածելիների համար ավելի հարմար և կոր բռնակ է ստեղծված։ Բացի դրանից, տղամարդկանց մազերն ավելի հաստ ու կոպիտ են, դրա համար էլ նրանց ածելիների սայրերը բոլորովին այլ են։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am