Ամենակարող Տեր այս դժվարին պահին օգնիր մեզ։
Քո Խաչը թող ապավեն լինի,Տեր Հիսուս երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա:Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք Քեզ հուսացողներս,այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք։
Քո աջ կողմը բազմած որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ Օգնիր մեզ Տեր օգնիր մեզ ով մեր Փրկիչ Աստված,Քո Մեծ Անվան փառավորության համար
Տեր փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը Քո Սուրբ Անվան համար: Սուրբ և Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված և խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած և Քեզ հուսացող ժողովրդին Փրկիր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշ նամիներից:
Արժանի արա,որ գոհությամբ փառավորենք Քեզ,Հորդ և Սուրբ Հոգու հետ միասին,այժմ և միշտ,հավիտյանս հավիտենից
ԱՄԵՆ: