Սիլվա Հակոբյանը երկար դադարից հետո դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

581

Սիլվա Հակոբյանն աշնան ընթացքում հասկանալի պատճառներով դստեր մասնակցությամբ լուսանկարներ կամ նկարահանված նյութեր չէր հրապարակում: Նրա հրապարակումները հիմնականում մեր սահմանապահ զինվորների մասին էին:

Ամանորյա շրջանում երգչուհին վերսկսել է դստեր մասնակցությամբ նյութերի հրապարակումը: Նա իր հետևորդների տրամադրությունը փորձում է բարձրացնել, լցնել համացանցը դրական էներգետիկայով:

Օրեր առաջ նա հրապարակել էր դստեր ամանորյա լուսանկարը գեղեցիկ տոնածառի կողքին: Նա դստրիկի անունից շնորհավորել էր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Այսօր երգչուհին նոր հրապարակում է արել: Այս անգամ հրապարակումը նկարահանված նյութի տեսքով է: Նկարահանված նյութի մեջ փոքրիկ Միլան է, ով պատրաստվում է քնել: Մանկական մահճակալի վրա կանգնած փոքրիկ աղջնակը, ով գիշերային հագուտով է, գլուխը արտիստիկ թափահարում է՝ ցույց տալով իր ողջ հմայքը:

Հրապարակելով այս փոքրիկ նյութը՝ երգչուհին գրել է. «Բարի գիշեր բոլորին»: Ս. Հակոբյանի չքնաղ դստրիկի մասնակցությամբ նկարագրված տեսանկարահանված նյութը ներկայացնում ենք ստորև: