Երեւանում, այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի ցած է նետ վել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահա ցածի ինքնությունը, ով կլիներ 55-60 տարեկան տղամարդ:
Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաեւ Արտակ Չիլինգարյանի հեղինակած «Ծիր երկնային արքայություն» գիրքը, որի մեջ ձեռագրով գրված են նաեւ ինչ-որ բառեր: