Ադրբեջանը հայտնել է Ղարաբաղում իր զոհերի ու անհետ կորածների պաշտոնական թիվը

2705

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում իր կորուստների մասին:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2823 զոհված զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումների և ծննդյան տարեթվի մասին տեղեկատվությունը․..

աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող 30-ից ավելի զինծառայողների որոնման և 50-ից ավելի անձանց նույնականացման ուղղությամբ, որոնց ինքնությունը հայտնի չէ:

Այդ մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,- հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Աղբյուր՝ Shantnews.am