Թուրքիայում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

708

6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում:

Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է շուրջ 5,4 հազար մարդ:

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Տեղեկացնենք նաև, որ «Բոսթոն Սելթիկսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն «Ինստագրամի» սթորի բաժնում ՀԱՅԵՐԵՆ հրապարակում է կատարել:

«Ես ձեզ բոլորիդ սիրում եմ»,-հայերենով գրել է թուրք բասկետբոլիստը:

Հիշեցնենք, ավելի վաղ, հոկտեմբերի 31-ին Էնես Կանտերը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ մեղադրելով Թուրքիայի նախագահին ահաբեկչական ռեժիմի համար:

«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ 10 տարում 31 կոնֆլիկտ 10 երկրի հետ։ Աշխարհը պիտի հասկանա, որ ոչ թե Թուրքիան է կոնֆլիկտ ստեղծում, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը։

Եկեք դադարեցնենք բռնապետությունն ու խաղաղություն ստեղծենք»,-գրել էր բասկետբոլիստը։