Ակնկալում եմ, որ գժուկները օրերի ընթացքում շատ արագ կսթափվեն. Վլադիմիր Գասպարյան

469

— Պարոն Գասպարյան, կներեք, այսօր եկեղեցու դեմ արշավ էր ուղղորդվել, նշում էին, որ պետք է քաղաքացիները հավաքվեն այստեղ, մտնեն եկեղեցի և կաթողիկոսին դուրս հանեն։ Նախ ինչպես եք գնահատում այդ կոչերը և ինչ եք կարծում, ում կողմից են դրանք հնչում․

-Ոնց կարելի է լավ գնահատական տալ տխմարությունը, ոնց կարելի է լավ գնահատական տալ, երբ բաժանում են ժողովրդին, ոնց կարելի է լավ գնահատական տալ, երբ ձեռնադրված կաթողիկոսին էսպես իրենց ասելով «գահընկեց» անելու փորձեր են արվում, կարճ ասեմ՝ էշությունը գնահատել չի լինում և չեմ կարծում, որ նման հնացած մաշված տեխնոլոգիանները կարող են շարունակել գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում։

Այնպես որ վերջին ճիգերն են տխմար սորոսյան տեխնոլոգիների, որը հասկանալի է բոլորի համար և դա չի աշխատելու Հյաստանում, այսինքն արդյունք չտվեց այդ տեխնոլոգիաները Հայաստանում։

— Այսինքն պառակտում մտցնելով փորձում են իշխանությունը պահել, կարող ենք այդպիսի եզրակացություն անել․

— Դուք պատասխանեցիք ձեր հարցին։ Լսու՞մ է Նիկոլ Փաշինյանին հիմա որևիցե մեկը, ինչ էլ հայտարարում է թող հայտարարի։ Գործող իշխանությունը չի կարող կազմակերպել արդար ընտրություններ։