Նուռ. միրգ, որը մաքրում է անոթները

648

Նուռը հարուստ է վիտամիններով և սննդարար նյութերով, հզոր հակաօքսիդանտ է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է մի խումբ խնդիրների դեպքում, այդ թվում՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Այս միրգն օգնում է լավացնել արյան հոսքը դեպի սիրտ, կանխարգելել ճարպի կուտակումն անոթներում:

Նուռը մեծ քանակով C, B5 վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ կալիում, A և E վիտամիններ, ֆոլաթթու: Այս միրգը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, կանխարգելում հյուսվածքների ծերացումը:

Նուռը՝ անոթների առողջության համար

Կայքի հաղորդմամբ՝ նուռն իսկապես կարող է կանխարգելել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը: Այս խնդիրը կարող է զարգանալ հիպերտոնիայի՝ զարկերակային ճնշման, ինչպես նաև խոլեստերինի մակարդակի բարձրացման հետևանքով: Այս խնդիրների դեմ պայքարում նուռը կարող է իսկապես օգտակար լինել:

Ինչու է նուռն օգտակար

  • նվազեցնում է կատարակտի զարգացման հավանականությունը, օգնում է դիաբետի բուժմանը
  • հակաբորբոքային ազդեցություն ունի, ամրացնում է ոսկորներն ու մկանները
  • օգնում է պայքարել սթրեսի դեմ, օգնում է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը
  • կարող է նպաստել զարկերակային ճնշման իջեցմանը, կանխարգելում է ճարպի կուտակումը որովայնի հատվածում
  • օգնում է պահպանել ջլերի առողջությունը, նռան կեղևի թուրմն օգտագործվում է դիարեայի դեպքում
  • պայքարում է աղիների բակտերիաների դեմ, պայքարում է ատամնափառի դեմ, հակաբակտերիալ ազդեցություն ունի
  • մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am