«Ես գալիս եմ քեզ պաչեմ…» դժվարությամբ քայլել սկսող զինվորի առաջին քայլերը տանում են ընկերոջ մոտ

493

Մեր հերոս տղաներից շատերը, ովքեր պատվով ու համառությամբ դիմակայել են հակառակորդի հարձակմանը, այս օրերին շարունակում են տարբեր հիվանդանոցներում բուժում ընդունել:

Նրանք, բուժվելով միևնույն հիվանդանոցում, հիվանդանոցում, նույն հոգատարությամբ ու սիրով են վերաբերվում իրար հետ, ինչպես դիրքերում էր:

Հերթական պայծառ ու լուսավոր տեսագրությունն է հանրայնացվել համացանցային հարթակում, որտեղ երևում է, թե ինչ ջերմությամբ են իրար վերաբերվում երկու զինծառայող, ովքեր վիրավորում են ստացել և բուժում են ընդունում նույն հիվանդանոցում:

Վիրավոր զինվորներից մեկը անկողնային վիճակում է և չի կարողանում քայլել, իսկ մյուս զինվորը քայլում է հենակների օգնությամբ:

Սակայն դա չի խանգարում, որ նա համառորեն քայլել փորձի, իսկ դժվարությամբ արված քայլերը նրան տանում են դեպի սիրելի ընկերը:

Մոտենալիս նա ասում է. «Ես գալիս եմ քեզ պաչեմ»:

Ընկերական այս գեղեցիկ ու ջերմ հարաբերությունները ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև: