Աննա Հակոբյանը ամոթալի պատմության մեջ է ընկել

1868

Politik.am-ը գրում է՝

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ամոթալի պատմության կիզակետում է հայտնվել։ Վարչապետի կնոջ նախկին վարսավիրը՝ Սոֆյա Խուդոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Աննա Հակոբյանը իրենից զարդեր է վերցրել և չի վերադարձրել․

«Խնդրում եմ ոչ ոք երբեք չասի, թե ես չեմ ապրում այսօրվա ցավը. Գիտեմ, երեխա են կորցրել, եղբայր, ամուսին, հայր, տուն….

Կորուստը սարսափելիա ու ցավը` բոլորինս։ Սիրտս մղկտումա, բայց ես շատ խոսողներից չեմ…..

Բայց խնդրում եմ մի փորձեք զուգահեռ տանել դա իմ գրած քոմենթի հետ այն մասին, որ տ. Աննան չի վերադարձնում իմ զարդերն ու գումարը։ դրանք համեմատելի չեն և բազմաթիվ քոմենթներ տեղին չեն (մեղմ ասած)։

Ոչ մեկիս համար էլ հեշտ ժամանակներ չեն, և զզվելի է գիտակցել, որ երկրի ղեկավարը կարող է այսպես իրեն պահել`ոչ ավել, ոչ պակաս` ՔՑԵԼ….. Շատերն ասում են անձամբ իրեն դիմեիր։ Սիրելիներս մոտ 1 տարի է դիմում եմ իրեն, օգնականներին և կներկայացնեմ բոլոր պատասխանները։

Եթե այդ կինը չի գիտակցում, որ պատվերի և ծառայությունների համար վճարում են, իւրեմն թող հանրությունն իմանա։

Աշխատեք ավելորդ բաներ չգրել, դրա կարիքը չկա»,-գրել է Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը։

Ի դեպ հետաքրքիր է, որ այս գրառմամբ Սոֆյա Խուդոյանը բացահայտում է Աննա Հակոբյանի մեկ այլ սուտ, որը երկար ժամանակ հրամցվել է հանրությանը։ Երբ լրատվամիջոցները գրեցին, որ Սոֆյա Խուդոյանը Աննա Հակոբյանի վարսավիրն է վերջինս շտապեց հերքել և ստի մեջ մեղադրել լրատվամիջոցներին։

Հիմա երբ Խուդոյանը խոսում է զարդերի գումարից և պատվիրված հագուստի համար չվճարելուց հասկանալի է, որ նա իրականում սպասարկել է միայն Աննա Հակոբյանի կարիքները։

Աղբյուր՝ Politik.am