Հաջորդ կռիվը տալու ենք Տավուշում, էս անողնաշարը եսիմ ինչերա խոստացել, Ոսկեպարի կողմից ազերիք խլվրտում են

616

Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Հաջորդ կռիվը տալու ենք Տավուշում, էս անողնաշարը եսիմ ինչերա խոստացել, Ոսկեպարի կողմից ազերիք խլվրտում են, Արծվաշենը հետ պահանջելու մասին երևի չի հիշել, չնայած իրա հայրենիքը թուքումուր թերթի խմբագրություննա, Արծվաշենն իրան ի՞նչ:

Ենթադրում եմ Մոսկվայում եղած օրերին էդ խլվրտոցը կարա ավելի ինտեսիվանա:

Տեղացիք կանգնելու են, հուսամ բնակչության «մեր երեխեքը Արցախի համար…» հիմարությունները դուրս տվողները կհիշեն, որ Տավուշը ՀՀ պետական սահմանների մեջ միշտ եղելա: Խելքի եկեք:

#հրաժարական

Դավիթ Բեկ գյուղի բնակիչներին պատկանող մոտ 300 հեկտար վարելահողերն էլ չեն մշակվի՝ սահմանին մոտ են. այդտեղ ցորեն էինք մշակում, հիմա խրամատներ ենք փորել. համայնքի ղեկավար:

Դավիթ Բեկ գյուղից հողեր չեն հանձնվել, բայց այն վարելահողերը՝ մոտ 250-300 հեկտար, որոնք մինչև պատերազմը մշակում էինք, այժմ չենք կարող, որովհետև վտանգավոր է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ղեկավար Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե գյուղին պատկանող որոշ հողատարածքներ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Նա նշեց, որ նշված տարածքները մասնավոր սեփականություն են եղել, գյուղի բնակիչներն այդ վարելահողերում հացահատիկ են մշակել: «Մինչև պատերազմը այդ տարածքներում ցորեն ենք մշակել, հիմա խրամատներ ենք փորել՝ սահմանագծով: Այժմ սահմանի մի կողմում մենք ենք, մյուս կողմում՝ իրենք, մեխանիզմ չենք կարող մտցնել, արդեն վտանգավոր է մշակել, ոչ մեկը չի գնա, շատ է մոտիկ»,-ասաց նա:

Դավիթ Բեկի ղեկավարն ասաց, որ սահմանազատման աշխատանքները դեռ չեն կայացել. «Քաշաթաղի հանձնումից՝ դեկտեմբերի 1-ից հետո կհասկանանք՝ ինչ է լինելու»:

Հարցին՝ քանի որ այդ հողատարածքները մասնավոր սեփականություն են եղել, բնակիչներին փոխհատուցում տրամադրվելո՞ւ է, Պողոսյանն ասաց, որ դեռևս այդ հարցի քննարկում չի եղել, սպասում են սահմանազատման աշխատանքների ավարտին:

Բենիամին Պողոսյանն անդրադարձավ նաև պատերազմից հետո գյուղում տիրող իրավիճակին՝ նշելով, որ այժմ հանգիստ է: «Տներ էին վնասվել պատերազմի ընթացքում, հիմնականում պատուհաններ, տանիքներ էին ջարդվել: Մարզպետարանից եկել, չափագրում են կատարել, սպասում ենք՝ տեսնենք ինչ կլինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ երկու գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։