Նիկոլն արդեն հիմա էլ «ստիպված» կլինի կատարել իր կյանքի վերջին՝ Հայաստանի ու հայության համար ճակատագրական քայլը

2788

Ներկայացնում է Ալբերտ Բաղդասարյանի ուշագրավ գրառումը, որում ասվում է․

Լավրովյան պլանը, որը Պուտինն իրականացրեց սուպերշուլլեր նիկոլին մատների վրա խաղացնելով, ինքնին առանձին, ինքնաբավ ծրագիր չէ։ Այն ավելի մեծ ծրագրի բաղկացուցիչն է լոկ։

Լավրովյան պլանը բարեհաջող իրականացնելուց հետո հիմա էլ Պուտինն անցել է հիմնական պլանի իրագործմանը։ Հիմնական պլան ասելով նկատի ունեմ միայն Հայաստանին վերաբերվող մասը, իմպերիայի վերականգնման գենպլանի շրջանակում։ Հիմա եկել է այդ պլանի՝ Հայաստանի պետականությունը վերացնելու, ռուսական գուբերնիա-ֆորպոստի վերածելու փուլը։

Այդ նպատակին հասնելու համար պետք է, որ ադրբեջանցիները շարունակեն հայերի գերեվարումները, ստորացումները, գերիների, անհետ կորածների, զոհվածների ճակատագիրը դառնա ավելի մշուշոտ ու ողբերգական, բուն Հայաստանի սահմանները դառնան ավելի անպաշտպան ու բնակիչների մոտ խորանա անպաշտպանվածության ու հուսալքության զգացումները։

Այդ նպատակին են ծառայում նաև առաջիկայում Բաքվում ռազմական հաղթական շքերթում հայ ռազմագերիների երթով անցկացումը։

Քարվաճառի դարպասների քանդումն ու ադրբեջանցի զինվորականության մուտքը Սոթքի ոսկու հանքն ու աշխատողներին այնտեղից հեռացումը։ Նաև ռուսական զորքի լուռ համաձայնությամբ բուն արցախյան տարբեր բնակավայրերից բնակիչների բռնի տեղահանումներն ու այդ պատկերները համացանցով տարածելը։

Ապոգեյան կլինի մի կողմից ադրբեջանցիների մուտքը տարբեր սահմանամերձ գոտիներ, նաև վարձկանների անվան տակ, զուգակցված թուրքական բանակի Զանգեզուր ներխուժման ահագնացող վտանգով կամ փաստով։

Այս ամենը կստեղծի անել անելի վիճակ և սուպերշուլլեր նիկոլն արդեն հիմա էլ «ստիպված» կլինի կատարել իր կյանքի վերջին` Հայաստանի ու հայության համար ճակատագրական, Պուտինի կողմից իրեն վերապահված քայլն ու դիմել Կրեմլին, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար Ռուսաստանի կազմ ներառելու խնդրանքով, իշխանությունն էլ կփոխանցի Մատենադարանի հարթակից ռուսերենով Պուտինի հետույքը համբուրելու իր նվիրական երազանքը բարձրայնողին ու նրան ծափահարողներին։

Ռազմական դրությունն էլ կհանվի միայն դրանից հետո։ Աժ-ն, կառավարությունը լուծարելու, գուբերնատոր նշանակելու Պուտինի հրամանագրով։

Կա՞ այս պլանից դուրս գալու, Հայաստանն ու հայությունը պահպանելու, հայակործան պուտինյան պլանը ձախողելու տարբերակ։ Իհարկե կա։ Բայց դրա համար պետք է որ այս ասածներս լուրջ ընկալող հանրություն լինի։

ԱԺ-ում իշխանավոր թե ընդդիմադիր դուրս գան իրենց հարազատ դարձած ակամա գաղութասպասար կուի դերից։ Չէ որ, մինչև հիմա ինչ կանխատեսել եմ, ամբողջովին իրականացել է։

Առաջին քայլը ԱԺ-ում փակ բանակցություններն են ու համաձայնությունը ՄԻԱՍԻՆ հետագա քայլերի իրականացման համար։ Առանց սուպերշուլլեր, երկու ոտքով թակարդն ընկած նիկոլի ու իր էռատոյի։ Մնացածն իմաստ ունի ասել միայն այս քայլից հետո։

Հ.Գ. Աշխարհում բացի Ռուսաստանից ու Թուրքիայից, ուրիշ հզոր երկրներ էլ կան։