Սյունիք մարզից 300 հա արդեն փոխանցել են թշնամուն

635

«Մոտ 300 հա տարածք էլ չենք կարող մշակել, սահմանագծի վրա է, իրենք արդեն կարող են օգտագործել էդ տարածքը, մենք չենք կարող։

Մեր կողմում ա, բայց ոչ մի մեխանիզմ էդ տարածք մտցնել չենք կարող, որ վարենք կամ ցանենք, թշնամու վերահսկողության տակ ա»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բեկի համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը։

Նա նշեց, որ առաջ նաև գյուղի անասունները արածում էին գյուղից 100 մետր այն կողմ գտնվող հատվածում, որը թշնամու տարածքն է եղել, բայց հիմա դա ևս հնարավոր չէ։

Հիշեցնենք, որ ըստ նոյեմբերի 10-ին՝ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի՝ Արցախի մի շարք շրջաններ հայտնվեցին Ադրբեջանի կազմում, ինչպես նաև Ադրբեջանը ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան։