Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը. ՌԴ ՊՆ

329

Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը, որը սկսվել է այսօր 00:00-ին։

Ինչպես փոխանցում է Infoport.am-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ,

գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Նոյեմբերի 25-ին 00:00-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի,

Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ սկսվել է ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի փոխանցումը»,- ասել է նա։

Աղբյուր