Մեծարգո վարչապետ, վերջին օրերին բոլոր նախարարներին ազատեցիք աշխատանքից, ժողովրդի ճնշող մեծամասնության անունից ասում եմ, որ…Էրիկ Մկրտչյանի կոչը Նիկոլ Փաշինյանին

1367
{"source_sid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1606232517795","subsource":"done_button","uid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1606232465675","source":"other","origin":"unknown"}

Էրիկ Մկրտչյանը գրել է. ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին. Մեծարգո վարչապետ, վերջին օրերին գրեթե բոլոր նախարարներին ազատեցիք աշխատանքից ու նրանց պաշտոններում նոր մարդկանց նշանակեցիք, չնայած մի մասի աշխատանքից մարդիկ ավելի շատ գոհ էին, քան դժգոհ: Ինչևէ, ընդունենք որ հասունացել էր նրանց հեռանալու եւ նոր կադրեր ներգրավելու պահը:

Այդ դեպքում ինչո°ւ չեք հեռացնում նաև Արդարադատության նախարարին: Բադասյանը համարվում էր ու համարվում է ամենաշատ դժգոհության արժանացած ու ամենաանվստահելի նախարարը:

Սակայն արի ու տես, որ առ այսօր շարունակում է պաշտոնավարել: Նրան իր պաշտոնում պահում եք, որ ի°նչ անեք…

Ասում էիք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ես ձեզ վստահաբար հայտնում եմ, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դժգոհ է տվյալ նախարարի աշխատանքից:

Հուսով եմ, որ դուք տեղեկացված եք այդ դժգոհությունների մեծ ալիքի

մասին և ի վերջո առաջիկա օրերին պարոն Բադասյանը կազատվի նախարարի պաշտոնից: Հուսով եմ, որ գրառումս կհասնի ձեզ, կկարդաք և չեք անտեսի ՀՀ քաղաքացու մտահոգությունները: Հավատացեք այս հարցում իմ մտահոգությունները կիսում է ՀՀ բնակչության մեծ մասը:

Աղբյուր