Ինչո՞ւ Փաշինյանը մայիսի 16-ին չի մեկնել Եվրոպա. «Ժամանակ»

1303

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մայիսի 9-ին Եվրահանձնաժողովի արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան շնորհավորել էր ընտրության կապակցությամբ և հրավիրել Բրյուսել՝ մասնակցելու բարձր ներկայացուցչական հանդիպման:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Փաշինյանին Եվրոպայում սպասում էին մայիսի 16-ին Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի (AFET) նիստին, սակայն Փաշինյանը Եվրոպա չի մեկնել:

Դժվար է ասել՝ պատճառը գերզբաղվածությո՞ւնն է, թե՞ մայիսի 14-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: