Փաշինյանը մտափոխվել է

5069

«Ժամանակ» թերթի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը նշանակվելու է Արարատի մարզպետ։

«Նախօրեին մենք տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության իր գործընկեր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ․ Սարգսյանի առաջարկությամբ Արարատի մարզպետ կարող է նշանակել Ռազմիկ Թևոնյանին։

Սակայն երեկ վարչապետը մտափոխվել է, և որոշել է իր կուսակցության վարչության անդամ, Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարին վստահել Արարատի մարզը»։

Աղբյուր՝ Yelaket.am