Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի ամերիկյան հաշիվները սառեցրե՞լ են. ամերիկյան կողմը լռում է

1316

Ամերիկյան կողմը ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների բանկային հաշիվները սառեցնելու մասին տեղեկությունը, Sputnik Արմենիային, ասել է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը։

«Դիմել ենք ամերիկյան դեսպանատուն, այնտեղից ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են այս տեղեկությունը։

Հիմա փորձում ենք համապատասխան հարցում ուղարկել այն իրավական մարմնին, որն, ըստ տեղեկությունների, ժամանել է Հայաստան»,- ասել է Զադոյանը` անդրադառնալով ԶԼՄ-ների տարածած այն տեղեկություններին, որ Սերժ Սարգսյանին եւ նրա ընտանիքի անդամներին պատկանող ամերիկյան բանկային հաշիվները սառեցվել են, եւ հետաքննության նպատակով միջազգային հակակոռուպցիոն մարմնի ներկայացուցիչներ են ժամանել Հայաստան։

Զադոյանը խոստացել է պատասխանը ստանալուն պես հավելյալ տեղեկություն տրամադրել։

Աղբյուր՝ Armtimes.com