Պարգև սրբազանին վիրահատել են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

289

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը տեղեկացրել է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հաջող վիրահատության է ենթարկվել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ում ԱՄՆ հայոց արևմտյան թեմի էջի գրառման մեջ նաև նշված է. «Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք.

Տերտերյանը և հավատացյալներն աղոթում են և շուտափույթ ապաքինում են մաղթում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին»։

Հիշեցնենք Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մի քանի օր առաջ սրտի կաթված էր ստացել:

Պատերազմի օրերին սրբազանը ոչ միայն ժողովրդին էր դիմում ու ոգևորում, այլև միջազգային հանրությանը հորդորում էր քայլեր ձեռնարկել արցախյան պատերազմը կանգնեցնելու ու կյանքեր փրկելnւ համար։

Աղբյուր