Կրեմլը պարզաբանել է Պուտինի սեղանին դրված տարօրինակ խաղալիքի առեղծվածը

1246

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացահայտել է տարօրինակ խաղալիքի առեղծվածը, որը դրված է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սեղանին Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առցանց գագաթնաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝ միջոցառման կազմակերպիչների նվերն է: Այն ուղարկվել է Մալայզիայից:

Նոյեմբերի 20-ին, տեղի ունեցավ APEC- ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Այս տարի գագաթնաժողովն անցկացվեց վիդեոկոնֆերանսի ձևաչափով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Երբ Պուտինը եթեր դուրս եկավ Նովո-Օգարյովոյի իր նստավայրից, նրա աշխատասեղանին մի տարօրինակ իր էր երևում: Այն կարված էր կապույտ կտորից և ուներ մի մեծ աչք:

Աղբյուր