Ահա, թե ինչու դուք պետք է անպայման խմեք կոճապղպեղի թեյ և ինչպես այն ճիշտ պատրաստել

585

Կանաչ թեյը կամ սուրճն ամենահայտնի առավոտյան ըմպելիքներն են միլիոնավոր մարդկանց համար։

Սակայն, բացի այս ըմպելիքներից, դուք պետք է իմանաք, որ կան նաև այլ ըմպելիքներ, որոնք կարող եք խմել առավոտյան և որոնք կարող են ձեր առողջության համար լինել ավելի օգտակար։

Եվ դա կոճապղպեղի թեյն է։

Կոճապղպեղի թեյը հարուստ է հակաօքսիդանտներով և օժտված է առողջության համար բազմազան օգտակար հատկություններով։ Ահա դրանցից մի քանիսը։

Ամրացնում է իմունային համակարգը

Կոճապղպեղը պարունակում է 2 ակտիվ նյութեր՝ gingerol և shogaol, որոնք կարող են ուժեղացնել ձեր իմունային համակարգը իրենց հզոր հակավիրուսային, հակասնկային և հակաբակտերիալ ունակությունների շնորհիվ։

Հակաբորբոքային ազդեցություն

Կոճապղպեղը համարվում է հզոր հակաբորբոքային միջոց, որը կարող է նվազեցնել օրգանիզմի բորբոքումները և պաշտպանել ձեզ հիվանդություններից։

Բարելավում է ուղեղի ֆունկցիան

Կոճապղպեղի կանոնավոր օգտագործումը բարելավում է հիշողությունը և իմացության ունակությունը։ Այդ պատճառով էլ կոճապղպեղի թեյը խորհուրդ է տրվում ավելի շատ միջին տարիքի կանանց և տարեց մարդկանց։

Բարելավում է շրջանառությունը

Կոճապղպեղը բարելավվում է արյան շրջանառությունը։ Այն կպաշտպանի ձեզ խոլեստերինի բարձր մակարդակից և սրտանոթային հիվանդություններից։ Դրանց հետ մեկտեղ նշանակալից նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը։

Լավացնում է մարսողությունը։

Կոճապղպեղը կարող է լավացնել օգտակար նյութերի մարսումը, ինչպես նաև կարող է բուժել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ սրտխառնոցը, փորլուծությունը, ստամոքսի խանգարումը, փսխումը և այլն։

Պաշտպանում է քաղցկեղից

Համաձայն բազմաթիվ հետազոտությունների՝ կոճապղպեղը կանխում է քաղցկեղածին բջիջների աճը և հատկապես արդյունավետ է մաշկի, լյարդի, միզուղիների և  ենթաստամոքսային գեղձի քաղցկեղների դեպքում։

Ահա, թե ինչպես է պետք պատրաստել կոճապղպեղի թեյը։

Բաղադրիչներ՝

  • 4-6 կտոր կոճապղպեղ,
  • 1 բաժակ ջուր,
  • օրգանիկ մեղր,

Պատրաստումը՝

1. Լցրեք ջուրը կաթսայի մեջ և թողեք, որ եռա։

2. Այնուհետև ավելացրեք կոճապղպեղ և նվազեցրեք կրակը։

3. Թողեք, որ եփի 15 րոպե, իսկ հետո լցրեք թեյը բաժակի մեջ։

4. Թողեք այն սառչի և հետո ավելացրեք մեղր ու վայելեք։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, իսկ որևէ ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ նախապես խորհրդակցեք մասնագետի հետ:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net