Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո

345

Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության:

Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։

Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում, 10 ընտանիք՝

Ստեփանակերտում, 5 ընտանիք՝ Ասկերանի շրջանի Իվանյան և Շոշ համայնքներում, իսկ 25 ընտանիք էլ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրեր։

Աղբյուր