7 բան, որ կօգնեն պայքարել արյան բարձր ճնշման, արյան շրջանառության հետ կապված խնդիրների և երակների վարիկոզի դեմ

801

Գրեթե բոլորի մոտ էլ ժամանակ առ ժամանակ ոտքերի և ձեռքերի սառնություն, ինչպես նաև թմրություն լինում է։ Եթե ձեզ մոտ դա պատահում է ամեն օր, ապա անհապաղ դիմեք բժշկի։ Դրանք հավանաբար ազդանշան են, որ արյունը վատ է շրջանառվում ձեր երակներում, ինչը կարող է հանգեցնել երիկամային խնդիրների, երակների վարիկոզի և այլն։

Ահա, ձեզ ենք ներկայացնում մի քանի ուտելիք և մի քանի վարժություն, որոնք կարճ ժամանակում կլավացնեն ձեր արյան շրջանառությունը։

Ընտանի կենդանի պահեք

Ընտանի կենդանիներ, հատկապես շուն պահելը նվազեցնում է սրտի հետ կապված հիվանդությունների առաջացման ռիսկերը։ Շան հետ շփումը դանդաղեցնում և կարգավորում է սրտի արագ աշխատանքը, օգնում ազատվել սթրեսից։ Բացի այդ՝ եթե շուն ունեք, ապա պարտավոր եք պարբերաբար նրան զբոսանքի տանել, ինչը նույնպես դրական է ազդում սրտի աշխատանքի և արյան շրջանառության վրա։

Գարեջուրը փոխարինեք գինով

2015-ին արված կլինիկական փորձարկումները հաստատել են, որ գինին լավ է ազդում սրտի վրա։ Ալկոհոլային մյուս խմիչքների համեմատ այն պարունակում է շատ ավելի հակաօքսիդանտներ և բուսական միացություններ։ Բայց սա չի նշանակում, որ կարող եք ըմպել այն, որքան ցանկանաք։ Ընդունված կանոնի համաձայն՝ կանանց համար չափավոր քանակ է համարվում օրական 1, իսկ տղամարդկանց համար՝ 2 բաժակ գինին։

Օգտագործեք կծու ուտելիքներ

Կայնեյան և կարմիր պղպեղները լայնացնում են արյունատար անոթները և խթանում արյան հոսքը: Բացի այդ՝ նրանք բարելավում են սրտանոթային համակարգը և կարգավորում արյան ճնշումը։ Եթե Կայենյան պղպեղները շատ կծու են ձեզ համար, ապա փոխարենը ավելի շատ սոխ և սխտոր օգտագործեք, քանի որ դրանք էլ ունենում են գրեթե նույն ազդեցությունը։

Կրեք ճիշտ հագուստ

Բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել երկար ժամանակ կիպ հագուստ կրելուց։ Կիպ տաբատներն ու ջինսերը խանգարում են արյանը լավ շրջանառվել և կարող են առաջացնել երակների վարիկոզ։ Թեթև կտորներից կարված ավելի լայն ու ազատ տաբատներն ավելի նախընտրելի են։

Ավելացրեք ֆոլաթթվով հարուստ ուտելիքների քանակը ձեր սննդացանկում

Ֆոլաթթվով հարուստ ուտելիք օգտագործելու շնորհիվ ձեր օրգանիզմում կվերականգնվեն արյան բջիջները։ Բանն այն է, որ ֆոլաթթուն մասնակցում է արյան բջիջների արտադրմանն ու կանխում է անեմիան։

Ֆոլաթթվով հարուստ են սպանախը, հազարի տերևները, բրոկոլին, ավոկադոն, ցիտրուսային մրգերը, բանանը, ելակը, լոբին և ոսպեղենը, ծաղկակաղամբը, եգիպտացորենը, գազարը և այլն։

Ոտքերը բարձր դիրքում պահեք

Ոտքերի՝ սրտի մակարդակից ավելի բարձր դիրքում դնելը լավացնում է արյան շրջանառությունը, և դրա շնորհիվ ոտքերն ու արյունատար անոթները հանգստանում են։ Ավելի լավ արդյունքի համար շարժեք նաև ոտքի մատները և փորձեք օրական մոտավորապես 20 րոպե ոտքերը բարձր պահել։

Մերսեք ձեր մարմինը

Մերսման շնորհիվ մարմնի տվյալ հատվածում լավանում է արյան շրջանառությունը։ Որոշ հետազոտությունների համաձայն՝ մերսումը նաև դրական է ազդում ծայրամասային անոթների վրա։ Որպես խորհուրդ առաջարկում ենք մերսման ընթացքում օգտագործել նշի, կոկոսի կամ ձիթապտղի յուղ։ Շաբաթական 1-2 անգամ մերսման գնալու դրական արդյունքները շատ կարճ ժամանակում կզգաք, իսկ եթե ժամանակ չունեք, ապա կարող եք որևէ փափուկ խողովակ վերցնել և դրա միջոցով ինքներդ ձեզ մերսել։

Աղբյուր՝ Blognews.am