Ալեն Դելոն, Պիեռ Ռիշար, Ժան Ռենո, Կլաուդիա Կարդինալե. Համաշխարհային գեր աստղերը Արցախի կողքին. Հայտարարություն

1156

Ֆրանսիայի մշակութային գործիչների կոչին են միացել աշխարհահռչակ դերասաններ՝ ինչպիսիք են Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը և այլն:

Աշխարհահռչակ դերասանները հանդես են եկել կոչով : Մեջբերում ենք հայտրարությունից հատված .

«Հայերի համար Լեռնային Ղարաբաղը նախ և առաջ ժողովուրդ է՝ իր բազմադարյա մշակույթով, երաժշտությամբ, պարարվեստով, որը ցանկանում է աշխարհի քայլքին միանալ և ազատվել իրեն պարտադրված անկլավային կարգավիճակից։

Հակադարձ կերպով Բաքվի և Անկարայի իշխանությունների համար Արցախը սոսկ տարածք է, որտեղ պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը, և այդ նպատակին ծառայեցվեցին Թուրքիայի հատուկ ջnկատայինները, հակամարտnւթյան գnտnւմ քաղաքացիական բնակությանը nչնչացնելnւ համար Թուրքիայից ուղարկված մեծաթիվ մարդաս պան անօդաչու սարքերը և ջիհադիuտ վարձկանները։ Արդեն իսկ ապացուցված է, որ Ադրբեջանն Արցախում կաuետային ռnւ մբեր է օգտագործել, որոնք արգելված են միջազգային իրավունքով։ Սա միանգամայն անհավասար պատերազմ է եղել։

Հայերն այդ պատերազմը չեն ցանկացել, պատերազմը նրանց պարտադրվել է, և նրանք պայքար են մղել՝ հանուն իրենց գnյnւթյան։ Ադրբեջանական բռնապետnւթյան համար այս պատերազմը սոսկազգայնական փառաuիրnւթյան հարց է։

Ադրբեջանի նախագահը պարզ և հստակ կերպով ի ցույց է դրել իր մտադրությունները, երբ Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեuիայի առաջին օրերին հայտարարում էր․ «Մենք դրանց շների պես կվռ նդենք»։ Նա նույն այդ նախադասությունը կրկնեց Արցախի քաղաքացիական բնակչության արտաքuման պատճառ դառնալուց հետո՝ հայտարարելով, որ հպարտ է, որ իրագործել է իր զարհnւրելի խոստումը։

XXI-րդ դարում մարդու հանդեպ այսօրինակ ատելnւթյnւնը, ատելnւթյան նմանօրինակ պnռթկnւմը խորապես վր դnվմnւնք է առաջացնում, որը բացարձակապես չի կարող տեղ գտնել ժամանակակից աշխարհում։

Ահա թե ինչու ես սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին» , – նշվում է հայտարարության մեջ:

Աղբյուր