Ջալալ Հարությունյանի դասերը, որ տալիս էր զորքին

923

Ջալալի դասերը, որ տալիս էր զորքին.

Բոլոր հիվանդություններն առաջանում են մտածմունքից: Այնպես արեք, որ 18 տարեկան զինվորը մտածմունքի մեջ չնկնի: Այնպես արեք, որ նա որևէ հիվանդություն ձեռք չբերի:

Եթե զինվորը կարգուկանոնին հետևում է, պահում է բոլոր անվտանգության կանոները, հավատացնում եմ, նա քաղաքացիական կյանքում լավ մարդ է լինելու: Փողոցում աղբ չի թափելու, դիմացինին չի հայհոյելու, ծնողին ու զավակին չի նեղացնելու: Վաղվա լավ քաղաքացին ձևավորվում է այստեղ, այս շարքերում կանգնած:

Մեջքդ ձիգ պահիր, որովհետև կուզիկ զինվորը վաղը կդառնա կուզիկ տղամարդ: Կուզիկ տղամարդը կուզիկ հայր է, կուզիկ հայրը լավ զինվոր չի կարող մեծացնել: Կուզիկ ազգը հաղթել չի կարող:

Մեր սարերում էնքան լեգենդներ կան, ենքան հերոսներ կան, ենքան հերոսություններ կան, որ աշխարհի բոլոր թղթերը քիչ են դրանք գրելու համար:

Որ պահին զինվորը քաղաքականությամբ զբաղվեց կհարամվի համ զինվորը, համ քաղաքականությունը: Լավ քաղաքականություն ունենալու համար պետք ա զինվորը, հրամանատարը լավը լինի:

Ստորաբաժանման հրամանատարներ, արդար վարվեք ձեր ենթակաների հետ, հակառակ դեպքում ձեզ ծնող են հայհոյելու, հակառակ դեպքում իրենք ձեզ չեն հարգելու: Եթե հրամանատարն արդար չեղավ, ուրեմն զորքը մարտունակ լինել չի կարող…

ՀԳ. Սրանք պատառիկներ են, որ հիշում եմ իմ ծառայությունից: Ջալալի, կամանդիրի մասին դեռ շատ եմ գրելու: Ես իմ տողերով կծանոթացնեմ ձեզ բոլորիդ նրա հետ:
Հաղթելուենք:

Աղբյուր