Եթե ​​խաղաղ ճանապարհով եք ուզում, ուրեմն, մեզ անհապաղ տրամադրեք զորքերի դուրսբերման ժամանակացույց. Ալիև. Ռիա Նովոստի

2147

Ալիևը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը չի ներկայացրել Ղարաբաղից զորքի դուրսբերման ժամանակացույց, որն իրեն չի բավարարում:

Հայտնում է Ռիա Նովոստի-ն: «Մենք ստեղծել ենք նոր իրողություն: Հիմա բոլորը պետք է հաշվի նստեն նոր իրողության հետ:

Հենց որ մենք սկսեցինք ազատագրել մեր հողերը օկուպացիայից, տեսեք, թե ինչ է կատարվում … Որքա՞ն ճնշում է գործադրվում մեզ վրա …

Մեր դիրքորոշումը հայտնի է իմ ժողովրդին, հարցը պետք է գտնի իր լուծումը: Եթե ​​խաղաղ ճանապարհով եք ուզում, ուրեմն, մեզ անհապաղ տրամադրեք զորքերի դուրսբերման ժամանակացույց:

Հայաստանը մեզ դեռ նման ժամանակացույց չի ներկայացրել: Եթե հարցը մնա «սառեցված», դա մեզ ձեռք չի տալիս », — ասել է Ալիևը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում:

Աղբյուր