Եթե կգտնվի մեկը, ով գործուն միջոց կառաջարկի թուրքական անօդաչուների դեմ, ես իմ միջոցներից 20.000$ կվճարեմ անմիջապես ու խոստանում եմ ևս 80.000

3721

Սիրտս ցավում ա ամեն անգամ, երբ տեսնում եմ մեր զինվորներին ու տեխնիկան անօդաչուների միջոցով խոցելու թշնամու տեսանյութերը:

Բացի ցավալի կորուստները, դա նաև հոգեբանական գործոն ա:

Ու հիմա ուզում եմ կենտրոնանանք էդ խնդիրը շատ արագ լուծելու վրա:

Մեր ամբողջ գիտական ներուժը պետք ա ծառայեցնենք էս խնդրի լուծմանը:

Եթե կգտնվի մեկը, ով գործուն միջոց կառաջարկի, որ մեր բանակի կողմից արդյունավետորեն կկիրառվի թուրքական անօդաչուների դեմ, ես իմ միջոցներից 20.000$ կվճարեմ անմիջապես ու խոստանում եմ ևս 80.000$ ավելացնել կազմակերպված ֆանդռայզինգի միջոցով:

Սա կարող է փոքր խթան լինել իդեաների արագ գեներացման համար:

Մնացած մանրամասների համար կխոսենք առանձին:

Աղբյուր