Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

272

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Զրույցների ընթացքում ընդգծվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների` մարդասիրական նպատակներով զինադադարի ռեժիմ նախատեսող մոսկովյան հայտարարության դրույթներին խստորեն հետեւելու անհրաժեշտությունը:

Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով առարկայական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնության կարեւորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միեւնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության պահպանվող արդիականությունը:

Աղբյուր