«Ես բոլորիդ պահապան հրեշտակն եմ…». Արցախյան մարտերում հերոսաբար զոհված Հայկի ընկերուհու անչափ հուզիչ գրառումը, որն անհնար է կարդալ առանց արցունքների

3464

Արցախյան մարտերում զոհված հերոսի՝ Հայկի ընկերուհին իր ինստագրամյան էջում գրառում է կատարել.

«Հայկս ծառայության գնալիս ասեց. -Ես բոլորիդ պահապան հրեշտակն եմ: Տենց էլ եղավ, եղավ մեր պահապան հրեշտակը: Դեռ պատերազմի 1-ին օրն էր, շարունակ զանգում էր, ասում էր կյանքս մի անհանգստացի սաղ տոչնիա, քեզ լավ նայի, նստի շորերը ընտրի, պատվիրի, որ հասցնենք,(հոկտեմբերի քսանհինգին Հայկիս ընկերոջ նշանդրեքն էր:

Քավորը Հայկն էր լինելու) քեզ շատ եմ սիրում, կզանգեմ: Յուրաքանչյուր օր զանգում էր, շատ ուրախ և հանգիստ էր խոսում, եթե իրեն չճանաչեի կմտածեի, թե ապահով տեղում թաքնված է:

Մենակ ասում էր, որ հիշեմ, թե ինչքան շատ է ինձ սիրում, միայն դա էր կրկնում, երբ խնդրում էի, որ խոստանար հետ կգա, մերժում էր, ասում էր՝ խոստանալ չի կարող:

Հայկի եղբոր ընկերները Հադրութ գնացել էին` Հայկի մոտ, զանգել ու տանեցիներին ասել էին, որ բոլորը Հայկի և իր հետ եղած վեց զինվորների մասին են խոսում, թե ինչպես են առաջ նագծում կռվում, առաջ գնում, մինչդեռ շատերն էին փախնում:

Մեծ հպարտության հետ մեկտեղ խոր անհանգստություն էր: Ախր մեզ ասում էր ստեղ բան չկա, նորմալ ա, հաց եմ ուտում քնեմ, ոչինչ չկա անելու։ Վերջին խոսակցության ընթացքում խոստացավ, որ հետ կգա, ասում էր, որ երբեք չմոռանամ, թե որքան է ինձ սիրում, ինձ լավ նայեմ, հոգ տանեմ իմ մասին, մինչև ինքը գա:

Խնդրել էր՝ գնամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու երեք հատ մոմ վա ռեմ, արել էի: Ընկերների հետ խոսելիս էլ ասել էր, որ ինքը կանգնած է առաջ նագծում, որ ընկերները էստեղ անեն ամեն ինչ իրենց նպատակներին հասնելու համար:

Պատերազմի 5-րդ օրը(Հոկտեմբերի 1) Հայկս զոհվեց: 3 ընկեր էին, 1-ին գռադից պատը փլվել էր ընկերոջ վրա, վազել է՝ որ հանի ընկերոջը, մյուս ընկերն էլ իր հետևից, գցել են 2-րդ գռադը, Հայկս մյուս ընկերոջ հետ մարմնով պահել է պատի տակ մնացած ընկերոջն, ու իրենք զո հվել են, իսկ վիրավոր ընկերը Հայկի հոգեհանգստի ժամանակ բացել է աչքերը, չնայած որ վիճակն ահավոր ծանր էր:

Հոգուս խորքում ինչքան էլ նեղացած լինեմ, աննկարագրելի հպարտ եմ, ես համոզված եմ, որ ինքը դրախտի մեջ իրեն արժանի արքայությունն է վայելում:

Հայկս աննկարագրելի հոգատար էր, ուշադիր, կյանքով լի, ունեինք շատ նպատակներ և երազանքներ, պլանավորում էինք մեր նշանդրեքը:

Չորս ամիս էր մնացել, մեզ թվում էր, որ սա մեր վերջին փորձությունն է, չորս ամիս հետո պետք է լինեինք ամենաերջանիկը: Յուրաքանչյուր օր ապրում էինք այն սպասումով, որ շուտով կվերջացներ ծառայությունն ու էլ ոչ մի բան մեզ չէր խանգարի:

Հայկն ինձ համար ամեն ինչ է արել, ամենինչ, իր կողքին ես ամենաերջանիկը և բախտավորն եմ եղել։

Համոզված եմ, հիմա ամեն ինչ անում է, պատրաստվում է, որ երբ գնամ իր մոտ, վերջապես միասին լինենք ու ոչ մի բան մեզ չխանգարի։

Կյանքից նեղացած լինելով հանդերձ, շնորհակալ եմ, որ ճանաչել եմ քեզ, որ ընտրել ես հենց ինձ, որ ամենասիրուն ու չկրկնվող պատմությունն եմ ունեցել։

Սիրում եմ քեզ, ավելի շատ, քան երբևէ…