Ռուսաստանը ավիացիոն ուժեր է տեղափոխում Հայաստան

8921

Հրապարակ-ը գրում է՝

Ռուսաստանը ակտիվորեն իր ռազմական օդանավերը տեղափոխում է Հայաստան։

Համաձայն AVIA PRO կայքի տվյալների, որոնք հիմնված են բաց մոնիթորինգային աղբյուրների վրա, որոնք թույլ են տալիս հետեւել օդային տարածքում տեղաշարժերը, վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել մեծ թվով ռազմական ինքնաթիռներ։

Տեղափոխումը սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առճակատման հերթական սրացումից ժամեր առաջ։

Այսպես՝ համաձայն ներկայացված տվյալների՝ սեպտեմբերի 26-27-ի գիշերը Դոնի Ռոստովի Պլատովի օդանավակայանից Երեւան է ժամանել Ан-124 ռազմատրանսպորտային օդանավը։

Վեց ժամ անց, սկսվել է երկու երկրների միջեւ ակտիվ դիմակայությունը։

Մի քանի ժամ անց եւս մեկ ռազմական օդանավ է Երեւան ուղղվել Ռոնի Ռոստովի վրայով։

Արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սկսումից հետո, Հայաստանի օդային տարածքում, թուրքական սահմանի մոտ հայտնաբերվել է մեկ ինքնաթիռ։

Ընդ որում այս ինքնաթիռները հայտնաբերելի են եղել միայն միացված տրանսպոնդերի օգնությամբ։

Աղբյուր՝ Հրապարակ