Մարտին Մկրտչյանը «ձերբակալվել է»

2514

Հրաշալի երգիչ Մարտին Մկրտչյանը նաև՝ հրաշալի հայրիկ է։

Մարտինը կնոջ՝ Հռիփսիմեի հետ հյուրընկալվել էր «Ամարաս»-ի ղեկավար Վիկա Մարտիրոսյանի՝ Նորքում գտնվող առանձնատանը։

Հիասքանչ ժամանցի ընթացքում երեխաները զվարճացել են, իսկ մի պահ ձերբակալել Մարտինին։

Մկրտչյանը լուրջ խնդիրների մեջ էր․ ծնկաչոք կանգնած էր գետնին՝ լրջագույն ու ահասարսուռ սպառնալիքների ներքո:

Երգչի գլխին զենք էր դրված։ Մարտինն իրապես մղձավանջի մեջ էր․ այդ մասին ապրումներն էին վկայում։

Չմոռանանք՝ Մարտին Մկրտչյանը հիանալի արվեստագետ էր և այդ ողջ ներկայացումն արված էր երեխաներին զվարճացնելու համար։

Նրան ձերբակալել էր որդին՝ Լոեն, իսկ Վիկայի որդին ավելի բարի էր գտնվել և հեռվից էր վերահսկում իրավիճակը։

Զենքն էլ էր անչափ լուրջ՝ ջրային փամփուշտներով զինված:

Այդ հրաշալի ժամանցի տեսանյութն իր էջում է տեղադրել Վիկան՝ նշելով Մարտին Մկրտչյանին՝ երեխաների զվարճանքների ու անսպառ էմոցիոնալ վերելքների գլխավոր հերոսին։