«Հիմարների բախտը բերում է միայն խաղատանը, այն էլ՝ ոչ միշտ». Բոդո Շեֆեր

225

Բոդո Շեֆեր. Եվրոպայում թիվ 1 ֆինանսական խորհրդական, գրող և գործարար: Նրան անվանում են «Ֆինանսական Մոցարտ»:

Ներկայացնում ենք լեգենդար ֆինանսական խորհրդական Բոդո Շեֆերի լավագույն արտահայտությունները, որոնք կօգնեն Ձեզ փողին և հաջողությանը նայել բոլորովին այլ տեսանկյունից:

1. Հաջողությունն ընդամենը մեծ աշխատանքի և մանրակրկիտ նախապատրաստության արդյունք է:

2. Եթե Դուք որոշել եք ինչ-որ բան անել, բայց չեք սկսել դա անել 72 ժամվա ընթացքում, ապա 85 տոկոս դեպքերում Դուք այն երբեք չեք անի:

3. Նա, ով անում է՝ սպասում է հաջողության: Նա, ով «փորձում» է՝ սպասում է, որ իրեն ինչ-որ բան կխանգարի: Կիսով չափ գործադրած ջանքը չի տալիս արդյունքի կեսը, այլ տալիս է զրոյական արդյունք:

4. Նա, ով ամբողջ օրն աշխատում է, փող աշխատելու ժամանակ չունի:

5. Ամենամեծ տաղանդն այն է, որպեսզի մարդ կարողանա մոտիվացիա գտնել սեփական գործողությունների համար:

6. Ֆինանսական բարեկեցությունը հնարավոր չէ առանց ֆինանսական սահմանափակման և ծախսերի պլանավորման:

7. Ավելի լավ է վատ սկսել, քան շատ լավ ոչինչ չանել:

8. Մտածեք Ձեր առողջության մասին: Հաջողությունը հնարավոր չէ առանց լավ առողջության: Հարստությունն առանց հաջողության ուրախություն չի բերի:

9. Վերցրեք Ձեր սիրելի հոբբին և կառուցեք նրա վրա Ձեր կարիերան:

10. Լավ վաստակի համար պետք են լավ գիտելիքներ: Աշխատեք միշտ սովորել, կարդալ, ընդլայնել մտահորիզոնը: Հիմարների բախտը բերում է միայն խաղատանը, այն էլ՝ ոչ միշտ:

11. Հարստությունը այն չէ, թե Դուք ինչքան եք ծախսել խաղատանը, ռեստորանում, հանգստավայրում կամ խանութում: Հարստությունն այն է, ինչը Դուք հավաքել եք և խնայել:

12. Մեկ անգամ է միայն հիմարի բախտը բերում: Խելացիի բախտը բերում է միշտ:

13. Փողը միշտ հենց այն նշանակությունն է ունենում, ինչ մենք դրան տալիս ենք:

14. Սկզբունքային դրույթ. երբեք մի՛ ընդունեք այն մարդու խորհուրդը, ով նա չէ, ում Դուք կուզենաք նմանվել:

15. Գոյություն ունի սկզբունքային տարբերություն այն խաղի մեջ, որը Դուք վարում եք, որպեսզի չպարտվեք, և նրա, որում Դուք ցանկանում եք հաղթել:

16. Ձեզ չեն վճարում այնքան, որքան Դուք արժե՞ք: Ոչ: Եթե Դուք աշխատում եք այդ գումարով, ուրեմն Դուք այդքան արժեք: Եթե ինչ-որ բան չի բավարարում՝ փոխեք աշխատանքը, կենսակերպը, վերջիվերջո՝ փոխեք Ձեզ: