Աննախադեպ բան՝ 30-ամյա ծննդկանի ընտանիքում։ Կարելի է միայն գլուխ խոնարհել՝ հարազատների առջև․․․

7857

Աննախադեպ բան՝ 30-ամյա ծննդկանի ընտանիքում։ Կարելի է միայն գլուխ խոնարհել՝ հարազատների առջև․․․

Նախ համառոտ հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին,

որ հղիության 41-րդ շաբաթում բարդացած գինեկոլոգիական անամնեզ, բարդացած սոմատիկ անամնեզ, բարդացած մանկաբարձական անամնեզ և ծննդաբերության լատենտ փուլ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 30-ամյա կինը մահացել է․․․

Նույն օրը՝ ժամը 10:30-ին, 30-ամյա կնոջ մահվան վերաբերյալ հաղորդում է ստացվել նաև վերջինիս բարեկամից․․․

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա  են եղել քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, 18.09.2020թ. ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝

ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի հատկանիշներով․․․

Քրեական գործը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ․․․

Երիտասարդ նոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն․․․

Ծննդկանի հարազատները կատարված դեպքի համար մեղադրում են բժշկական անձնակազմին՝ անփութության համար, քանի որ վերջիններս իմացել են՝ աղջկա հակաբիոտիկների հանդեպ ունեցած խնդիրը․․․

Ինչևէ, «Շենգավիթ» ԲԿ-ից սեպտեմբերի 22-ին,  դուրս է գրվել 30-ամյա մահացած ծննդկանի՝ Սեդա Ասատրյանի աղջիկը․․․

Երեխային հիվանդանոցի մուտքի մոտ հարազատները դիմավորեցին այնպես, ինչպես Սեդան էր ցանկացել ու նախապատրաստել՝ փուչիկներով, ծափերով․․․

Երեխային նախ ցանկացել են մոր անունով անվանակոչել, բայց հայրը պնդել է, որ աղջկան անվանեն Նարե, որը նրա համար մայրն էր ընտրել․․․

Նման դեպք, ես չեմ հիշում։ Սա, իսկապես, շատ ուժեղ և հզոր քայլ էր այդ ընտանիքի, նրանց հարազատների կողմից․․․

Լինելով նման մեծ ցավի մեջ, անասելի կամք և ուժ է պետք՝ փոքրիկին այդկերպ դուրս գրելու համար․․․

Հրեշտակ Նարեն մի բանում կարող է վստահ լինել․ Նրա բարեկամներն ու հարազատները, վստահ եմ, որ իր կյանքը միշտ տոն կդարձնեն, տա Աստված առողջ մանկություն ու երջանիկ կյանք փոքրիկ Նարեին․․․

Իսկ հարազտներին մեծ համբերություն և ուժ։ Ու թող, որ արդարությունը հաղթի այս գործում ու բոլոր մեղավորները պատասխան տան․․․

Իր էջում գրել է Հասմիկ Մաթևոսյանը․․․