Ինչպես խնամքով մաքրել սպիտակ սպորտային կոշիկներն և կեդերը

261

Շատերը հրաժարվում են սպիտակ կոշիկ գնելուց, քանի որ այն շատ արագ է կեղտոտվում:

Առաջարկում ենք սպիտակ կոշիկները մի քանի րոպեում մաքրելու միջոցներ:

1. Գործվածքով սպորտային կոշիկների և կեդերի մաքրում

Այն պետք է լվալ՝ կարելի է ձեռքով կամ լվացքի մեքենայով: Ձեռքի լվացքի համար ավելի լավ է՝ սպիտակ իրերի համար նշումով լվացքի փոշի կամ տնտեսական օճառ ընտրել:

Կոշիկը կես ժամով թրջեք օճառի լուծույթի մեջ, հետո ձեռքով լվացեք՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կեղտոտ մասերին: Կոշիկները մեքենայով լվալու համար ընտրեք սպորտային կոշիկի կամ նուրբ գործվածքների լվացքի ռեժիմ:

Լվացքի մեքենայի մեջ չի կարելի դնել կոշիկը, որը փխրուն բաղադրիչներ ունի: Քուղերը և ներդիրները պետք է առանձին լվալ:

2. Կաշվե սպորտային կոշիկների մաքրում

Նախ հանեք քուղերը և ներդիրները:

Խոնավ կտորով մաքրեք փոշին: Սպունգի վրա օճառ արեք և սրբեք կոշիկի կեղտոտ մասերը:

Բծերից հաստատ ազատվելու համար պետք է միջոց պատրաստել կաթով և կարտոֆիլի օսլայով՝ 1:1 հարաբերակցությամբ: Ստացված միջոցը պետք է քսել կաշվե մակերևույթին, մի քիչ շփել ատամի խոզանակով և սրբել մաքուր կտորով:

3. Տեղային բծերի մաքրում

Կոշիկի կեղտը շատ լավ մաքրում է 1/4 թ. գ. կերկարի սոդայի և 1 կաթիլ կիտրոնի հյութի խառնուրդը: Նաև կարելի է սովորական ատամի մածուկ օգտագործել, գլխավորը՝ այն գունավոր բաղադրիչներ չունենա:

4. Ներբանի մաքրում

Մուգ գծերից ազատվել կօգնեն սովորական գրենական ռետինը, մելամինե սպունգը:

Սպիտակ կոշիկի խնամքը դժվար չի լինի այն անմիջապես մաքրելու դեպքում, պետք չէ մաքրումը հետաձգել: