Արուսիկ Տիգրանյանն իր հարսանիքի օրն ընկել է աստիճաններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1778

Հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանն ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել երեկ տեղի ունեցած իր հարսանիքից և կից գրել․

«Հարսանիքի օրով հարսի շորով գլորվել չէի պլանավորել, բայց ես իմպրովիզներ շատ եմ սիրում»:

Ինչպես արդեն հայտնել էինք երեկ լրագրող և դերասանուհի Արուսիկ Տիգրանյանի հարսանիքն էր:

Հարսանեկան խնջույքը տեղի էր ունեցել Լոռու մարզի Թուֆենկյան հյուրանոցում, իսկ հանդիսավարը հումորիստ Գրիգն էր։

Հարսանեկան խնջույքին ներկա են գտնվել երգչուհի Սոնա Ռուբենյանը, հումորիստ և դերասան Գարիկ Պապոյանը, Վիտամին ակումբի անձնակազմի տղաներից, դե իսկ հանդիսավարը հումորիստ Գրիգն է, ով ներկայացել է կնոջ, պարուհի Սոնա Եսայանի հետ։