Անգամ ամենաալարկոտ մարդը կարող է պատրաստել այս թխվածքը ընդամենը 30 րոպեում․ իսկ համն անմահական է

300

Պատրաստման համար անհրաժեշտ է՝

  • 1 փաթեթ սառեցված խմոր, 1 փաթեթ պուդինգ,
  • Մեկուկես տուփ սերուցք 38% (375 մլ),
  • 1 բաժակ կաթ (240 մլ),
  • 2 ճաշի գդալ շաքար,շաքարի փոշի։

Պատրաստումը

Հալեցնել սառեցրած խմորը։ Տաքացնել ջեռոցը 180 աստիճանի տակ։ Տապական ծածկել խոհանոցային թղթով։

Կտրատել խմորը 3 մասի, պատառաքաղով ծակծկել (որպեսզի խմորը հավասար բարձրանա)։

Թխել 7-10 րոպե կամ մինչև կարմրելը։

Կրեմի պատրաստումը

Սերուցքը հարել շաքարով, մինչև պնդանա։ Առանձին ամանի մեջ լցնել կաթը և պուդինգը, հարել մինչև կրեմի պատրաստ լինելը։

Զգուշորեն միացնել հարած սերուցքի հետ մինչև միատարր զանգված ստանալը։

Շերտերը պատել կրեմով։ Վերևի շերտի վրա ցանել շաքարի փոշի։

Բարի ախորժակ։