Ինչպես բուժել լյարդը տան պայմաններում. 100%-անոց արդյունք

1848

Բժիշկներն ասում են, որ եթե հիվանդը լյարդի հետ կապված խնդիրներ չունի, առողջ է: Այդ օրգանը կատարում է ավելի քան 500 գործառույթ: Ու եթե դրա հյուսվածքները վնասված են, պետք է անհապաղ գործել:Անանուխը, արևքուրիկը և եղերդը լեղամուղ դեղաբույսեր են:

Ամեն անգամ համեղ թեյ խմելով՝ կանխարգելում եք լյարդի հիվանդությունները:Ուստի առաջարկում ենք սննդակարգում ներառել լյարդի համար բուժիչ միանգամից մի քանի ըմպելիք:

Անանուխի թեյ: Խորը ամանի մեջ 1 լ ջուր լցրեք: Ջուրը տաքացրեք մարմանդ կրակի վրա: Եռման վիճակի մի հասցրեք:Ավելացրեք 50 գ անանուխ: Մարմանդ կրակի վրա եփեք ևս 5 րոպե:Եփուկը վերցրեք կրակի վրայից և թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճանի:1 նարնջի և 1 կիտրոնի հյութ քամեք: Երբ ջուրը սառի, ավելացրեք նարնջի և կիտրոնի հյութը: Խառնեք ամենը:Ավելացրեք 3 ճ/գ մեղր ու ևս մեկ անգամ խառնեք:Քամեք պատրաստի եփուկը:Խմեք օրական 1 բաժակ 2 շաբաթ:

Բույսերի խառնուրդով եփուկ: Խառնեք 1-ական ճ/գ արևքուրիկ, երիցուկի, ծիծեռնախոտի ծաղիկներ և մատուտակի արմատ: Ավելացրեք 2 ճ/գ անանուխի տերևներ:1 ճ/գ այս խառնուրդի վրա 250 մլ ջուր լցրեք:Խառնուրդը եռացրեք, ևս 5-6 րոպե եռացրեք մարմանդ կրակի վրա:Քամեք արդեն սառած եփուկը:Խմեք 1-ական բաժակ ամեն առավոտ և 0,3-ական բաժակ՝ ճաշին և ընթրիքին: Մաքրման կուրսը տևում է 3-4 շաբաթ:

Եղերդի արմատով թուրմ: Խառնեք 2 ճ/գ եղերդի արմատ (Корень цикория) և 2 ճ/գ անանուխ:Վրան 250 մլ եռացած ջուր լցրեք և ծածկեք կափարիչով:Թողեք թրմվի 30 րոպե:Թուրմը քամեք:Խմեք 0,5-ական բաժակ օրական 2-3 անգամ 3 շաբաթ:Կարող եք նաև լյարդը մաքրել ոչ թե բույսերի խառնուրդով, այլ բույսերը հերթով եփելով ու խմելով:

Աղբյուր՝ BlogNews.am