Հավի մսով խորտիկ «Տոտիկներ»

309

Բաղադրիչներ

Խմորի համար՝ թթվասեր — 200 գր, ալյուր — 350 գր, աղ — 1 պտղունց, սոդա — 0,5 թ/գդ

Միջուկի համար՝ հավի միս — 500 գր (աղացած), սոխ — 2 գլուխ, սխտոր — 5 պճեղ (կամ՝ ըստ ճաշակի), աղ — ըստ ճաշակի, պղպեղ սև — ըստ ճաշակի

«Տոտիկները» ձևավորելու համար՝ աղի ձողիկ — 300 գր, ձու — 1 հատ, չորահաց — ըստ ճաշակի (փշրանքներ)

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք խմորը: Աղն ու սոդան լցնում ենք թթվասերի մեջ, խառնում և ավելացնում ենք ալյուրը: Ալյուրը լցնում ենք քիչ-քիչ և խառնում ենք գդալով: Հենց որ խառնելը դժվարանում է, լցնում ենք սեղանին ու ձեռքերով հունցում ոչ շատ խիտ խմոր:

Խմորը թողնում ենք, որ հանգստանա: Պատրաստում ենք միջուկը: Հավի միսը, սոխը, սխտորը, աղն ու պղպեղը բլենդերով մանրացնում ենք: Լավ խառնում ենք:

Խմորը գրտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:

Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնում ենք աղի ձողիկը՝ այնպես, որ երկու ծայրերն էլ շրջանից դուրս գան:

Յուրաքանչյուր շրջանի մեջ խճողակ ենք դնում: Եզրերը վրա ենք բերում և ամրացնում: Մեջտեղից հավասար կիսում ենք:

Ձուն հարում ենք, չորահացի փշրանքները լցնում ափսեի մեջ և «Տոտիկները» թաթախում ձվի մեջ: Հետո թավալում ենք չորահացի փշրանքների մեջ:

Երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ՝ մարմանդ կրակին: Տապակած «տոտիկները» դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:

  1. Մեր «տոտիկները» պատրաստ են: Բարի ախորժակ:

Աղբյուր՝ Cooks.am