Հայուհին իր անզուգական կատարմամբ ստիպեց ժյուրիի անդամներին արտասվել

353

Առաջին անգամը չէ, որ մեր հայազգի տաղանդները մասնակցելով տարբեր վոկալային մրցույթներին զարմացրել են թե՛ ժյուրիին, թե՛ հանդիսատեսին իրենց յուրօրինակ կատարումներով:

Այսօր այդպիսի մի ելույթ որոշել ենք ներկայացնել Ձեր ուշադրությանը: Ռուսական «Голос» վոկալային նախագծի եթերում հայազգի Մարիամ Մեհրաբովան իր անզուգական ելույթով ստիպեց ժյուրիի անդամներին և հանդիսատեսին հուզվել:

Նշենք, որ Մարիամ Մեհրաբովան ծնվել է 1972 թ.-ի հունվարի 28-ին քաղաք Երևանում։ Իր երաժշտական կրթությունը նա սկսել է 5 տարեկան հասակում, երբ ծնողները նրան տարել են Երևանի կենտրոնական երաժշտական դպրոց։

Ավելի ուշ նրանք տեղափոխվել էին ՌԴ քաղաք Մոսկվա, որտեղ էլ նա սկզբում սովորում է Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի դասարանում, որն ավարտում է գերազանցությամբ։

Մարիամի ցնցող ելույթից ժյուրիի անդամներից Դիմա Բիլանը ուղղակի չկարողացավ զսպել արցունքները։ Բոլորը հուզվել էին։ Առաջարկում ենք դիտել Մարիամի անզուգական կատարումը ստորև տեղադրված տեսանյութում: