«Պապան ուրա՞, պապան մեջնա՞». «Ձյունիկ սառնարան»-ի շենքն անակնկալ փլվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1130

Այսօր պայթեցման միջոցով փլեցվում էր Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը:

Սակայն փորձը դարձյալ ապարդյուն անցավ:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին պայթեցման մի փորձ էր արվել, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն չէր պայթել։

Րոպեներ անց շենքն անակնկալ փլվեց, շրջապատում գտնվող մարդիկ զարհուրած սկսեցին վազել:

Մանրամասները՝ տեսանյութում: