Ինչպես պատրաստել խրթխրթան շատ համեղ վարունգի մարինադ

874

Բախապես նշենք, որ նշված չափաբաժինները նշված են 1 լիտրանոց բանկայի համար։

Խրթխրթան վարունգի մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ կլինեն հետևյալ բաղադրիչները.

  • Վարունգ 600 — 650 գ, Ջուր 500 մլ
  • Աղ 2 թեյի գդալ, Շաքարավազ 4 թեյի գդալ
  • Քացախ 9% 3 ճաշի գդալ, Սամիթի հովանոցներ 2-3 հատ
  • Բալի տերևներ 2 հատ, Կաղնու տերևներ (եթե կա)
  • 2 հատ Ծովաբողկի տերև, Սխտոր 2 ատամիկ

Պատրաստման եղանակը

Վարունգները նախապես թողնել 2 ժամ սառը ջրի մեջ՝ նախապես կտրելով ծայրերը։

Խրթխրթան վարունգի մարինադ. Ինչպես պատրաստել Նախապես բանկաները լվանալ սոդայի լուծույթով, ապա հատակին լցնել շերտերով կտրատած սխտոր,  սամիթի հովանոցներ, բալի տերևներ, ծովաբողկ տերևներ, կաղնու տերևներ, եթե առկա է:

Վարունգները բավականաչափ խիտ շարել բանկայի մեջ: Լցնել եռացրած ջուրը բանկաների մեջ, թող 10 րոպե մնա, իսկ հետո ջուրը դատարկել, կրկին եռացնել և նորից 10 րոպեով լցնել վարունգների վրա, ապա նորից քամել և եփել մարինադը:

Մարինադը պատրաստելու համար ջրի մեջ ավելացնել աղ, շաքար, լցնել քացախը:

Բանկաները մինչև պռունկը լցնել եռման մարինադով, փակել կափարիչներով, գլխիվայր շրջել, փաթաթել ծածկոցով և թողնել մինչև սառչեն։